Search
Close this search box.

Ինչ ճանապարհ է անցել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետը

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետի պատոնում նշանակել է Օնիկ Գասպարյանին, ով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի հուլիսի 7-ին: Ներկայացնում ենք Գասպարյանի անցած ճանապարհը:

1993 — 2007թթ.
Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

2001 — 2005թթ.
Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:

2005 — 2007թթ.
Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:

2007 — 2008թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2010 — 2012թթ.
Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2012թ. ապրիլի 11
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

2015թ. հունվարի 21
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2016թ. հուլիսի 7
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

2017թ. հունիսի 15
ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

2019թ. հուլիսի 3
ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1976 — 1985թթ.
Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

1985 — 1986թթ.
Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

1996 — 1997թթ.
Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

1998 — 2001թթ.
Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

2008 — 2010թթ.
Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1988 — 1990թթ. — Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990 — 1993թթ. — Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի §Սարոյի¦ ջոկատի կազմում:

1993 — 1998թթ. — Ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994թ. — Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Պարգևներ

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով: