Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսից ևս 3 քաղաքացի է մահացել. նոր տվյալներ

Հայաստանում մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 142 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 4044 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 37476 (վերջին մեկ օրում՝ 1250): Փաստացի այս պահին բուժվում է 2304 անձ (մեկ օրում ավելացել է 69-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 1666 անձ (վերջին մեկ օրում՝ 94 մարդ), 52 պացիենտ մահացել է (ավելացել է 3-ով):

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է:

Այս Բաժնից