Search
Close this search box.

Վահագն Չախալյանն ահազանգել է ՄԻՊ-ին

Մարդու իրավուքների պաշտպանը հայտնում է. «Կամք» հ/կ հիմնադիր, ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին:

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին»: