Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կադրերի վարչության 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Երեկ կորոնավիրուսի թեստ հանձնած աշխատակիցն է և նրա հետ շփված ևս 1 աշխատակից, երկուսն էլ մեկուսացված են։ Իմ տեղեկություններով նրանց ընտանիքի անդամների մոտ հաստատված դեպք չկա»,– ասել նա։