Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես Ալեն Սիմոնյանին վիրավորել եմ՝ պատասխանելով վիրավորանքներին, մեր համբերության բաժակը լցվել էր. Էդմոն Մարուքյան

Երբ այն բերվեց, «Լուսավոր Հայաստանը» ողջունեց ու կողմ քվեարկեց: Մենք ասել ենք, որ առաջարկներ ունենք, որոնք օրենքը լավը կդարձնեն: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, որոնցից ընդունվել են 2-ը: Դրանից հետո ասել ենք, որ չենք կարող կողմ քվեարկել, դրա համար ձեռնպահ ենք քվեարկել: Չեմ ուզում այլ բառեր օգտագործել, ուղղակի կասեմ, որ դա շահարկում է»:

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հետ միջադեպին, Մարուքյանն ասաց, որ մինչև այդ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ տարբեր վիրավորանքներ են հնչեցրել իրենց հասցեին, ինքը դրանից հետո Տարոն Սիմոնյանի հետ համերաշխության կոչ է արել. «Դրանից հետո Ալեն Սիմոնյանը բարձրացավ ամբիոն ու ասաց, որ հեղափոխության ժամանակ մարդկանց փողոցում ծեծել են, ինքը SMS է գրել մեզ, սակայն մենք շենքից դուրս չենք եկել: Ես այդ ստի համար վրդովվել եմ ու տեղից գոռացել, որ սուտ է խոսում:

Դրանից հետո նա վիրավորել է տիկին Սամսոնյանին, հետո ինձ, ինչից հետո ես ասել եմ հայտնի խոսքը: Դրա հետ կապված ես ցավ ու ափսոսանք եմ հայտնել: Իմ վիրավորանքը նրա 1,5 տարվա վիրավորանքների պատասխանն է, մեր համբերության բաժակը լցվել էր: Սակայն դա կապ չուներ նրա սրբության հետ: Եթե նա ուզում է վերագրի նրանց, մենք սրբություններից ներողություն ենք խնդրում»:

Մարուքյանը նաև ասաց, որ Ալեն Սիմոնյանը դեռ չի հրապարակել վերոնշյալ SMS-ի սքրինշոթը: