Search
Close this search box.

Թութակով տղան նախարարի խորհրդական

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նոր խորհրդական ունի։ Այսուհետ նախարարին խորհուրդներ է տալու նաեւ նախկին նախարար Լեւոն Ալթունյանի տեղակալը՝ Սամվել Մարգարյանը։ Մեր տեղեկությունները փորձեցինք ճշտել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանից։ Նա հաստատեց, որ Սամվել Մարգարյանը ապրիլի 13-ին նշանակվել է նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով։

Նշենք, որ Մարգարյանին շատերը հիշում են որպես թութակով եւ հեծանիվով աշխատանքի գնացող փոխնախարար։ Դեռ Լեւոն Ալթունյանի տեղակալ լինելու ժամանակ նա հրաժարվել էր իրեն տրամադրված մեքենայից և աշխատանքի էր գնում հեծանիվով, ուսին էլ՝ թութակ, չնայած թութակի մասին լուրերը ժամանակին նախարարությունից հերքել էին: Վերջինս հրաժարվել էր նաև փոխնախարարների համար նախատեսված ընդունարանով աշխատասենյակից, գործավարուհուց, տեղափոխվել է մեկ այլ՝ սովորական աշխատասենյակ:

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չէր ձևավորել իր կառավարությունը, շատ էին քննարկումները, որ հենց Մարգարյանն է դառնալու Առողջապահության նախարար: Ոլորտի մի շարք մասնագետներ, սակայն, գրառումներ էին արել այս հավանական նշանակման մասին դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ իրենց վրդովմունքն արտահայտել։
Փաստորեն՝ Սամվել Մարգարյանը նախարար չդարձավ, բայց նախարարի խորհրդական դարձավ։