Search
Close this search box.

Սասուն Միքայելյանը չքվեարկեց աղմկահարույց կոնվենցիային

Քիչ առաջ Ազգային ժողովը վավերացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Կոնվենիցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը։ Երեկ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր»։ Իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հակադարձեց, որ կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այն մանկապղծության դեմ համաձայնագիր է։

Ձայների 79 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց։

Կոնվենցիային կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը: ԲՀ խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ ԼՀ-ն չի մասնակցում նիստին:

Հետաքրքիր է, որ իշխող ուժում եղան 2 պատգամավորներ, ովքեր չմասնակցեցին քվեարկությանը: Նրանցից մեկը Սասուն Միքայելյանն էր: