Search
Close this search box.

Ինձ գրել ա Սասունի համագյուղացին ու խնդրել ա բարիշելու մասին մտածենք. Էդմոն Մարուքյանի եղբոր նոր գրառումը

Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես կողմ չեմ ֆեյսբուքում հայհոյանքներ գրելուն: Գրեթե միշտ ստացվել ա խուսափել նման բառապաշարից:

Բայց ես էլ եմ մարդ, մեկ մեկ չեմ դիմանում:

Չնայած որ մի շարք լրատվականներ գրածս դրել են իրանց մոտ ու դա էլ երբեք չի ջնջվի ցանցից, այնուամենայնիվ իմ պատից հեռացնում եմ հայհոյանք պարունակող ստատուսը զուդ մի պատճառով:

Ինձ գրել ա մի շատ շնորհքով մարդ, որը ներկայացել ա որպես Սասունի համագյուղացի, ընկեր ու խնդրել ա, որ ավելի լավ ա բարիշելու ու միջադեպը հարթելու մասին մտածենք, քան թե սարքենք մի կաթիլ մեղրը: Խնդրել ա հեռացնեմ գրածը, որ կողքից անտեղի խոսացողները չառիթավորվեն:

Կատարում եմ խնդրանքը:

Հ.Գ. իմ ախպերների ու հնգերների կյանքն ու արժանապատվությունը ամեն գնով կպահեմ: Թող որևէ մեկը չփորձի կյանքի սպառնալիքներ տա, քանի որ դրա պատասխանը միշտ լինելու ա նույն հայհոյանքը»: