Search
Close this search box.

Արձանագրվել է մահվան 1 դեպք. Գեղարքունիքի մարզից եկած նոր տվյալները

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա նշել է, որ արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»,- հայտնել է Գնել Սանոսյանը։

Ընդհանուր առմամբ՝ Գերղարքունիքի մարզում հաստատվել է վարակվելու 181 դեպք, կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 3 մարդ։