Search
Close this search box.

Հայաստանում կորոնավիրուսի ռեկորդային թվով նոր դեպքեր են գրանցվել մեկ օրում. վերջին տվյալները

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք:

Վարակվածների ընդհանուր թիվը 2782 է:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 24 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1135, փաստացի բուժվողներինը՝ 1600: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 26929 քաղաքացի:

Եվս 1 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել է այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 7 է: