Search
Close this search box.

Քննիչի մեքենայում երկրորդ սպանվածը «Նորատուսցի արջ» է եղել. մանրամասներ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, երեկ կրակոցների հետևանքով սպանված Զորիկ Պարոնիկյանն ամուսանցած էր , ուներ երկու մանկահասակ երեխա, փոքրը երեխայի դեռ մեկ տարեկանը չէր լրացել։ Վերջինս ընտանիքը Գավառում շատ հարգաված է, շատ լավ քննիչ է եղել, մայրը մանկավարժ է, իսկ մեքենայում նրա կողքի մյուս տղամարդը, ով նույնպես սպանվել էր, վերջինիս ընկերն է եղել՝ Վահե Ավետիսյանը, ում անվանում են «Նորատուսցի արջ»։

Ընդ որում, հենց վերջինիս եղբոր գլխավորությամբ են արդեն երեկոյան մեկ տասնյակից ավել մարդիկ ներխուժել հիվանդանոց և կտրել երկու եղբոր՝ Արմեն և Խաչիկ Հայթայանների պարանոցները, ովքեր եղել են կռվի մասնակից անչափաս երեխաներից մեկի քեռիները։

Մեր տեղեկություններով Արմեն Հայթայանը սպանության մեղադրանքով եղել է դատապարտված։