Search
Close this search box.

ԶԼՄ-ները «գտել են» կորած Կիմ Չեն Ընին՝ իր առանձնատանը

Հարավկորեական ԶԼՄ-ները հայտարարում են, որ Հյուսիսային Կորեայի «կորած» առաջնորդ Կիմ Չեն Ընը գտնվում է Ճապոնական ծովի Արևելա-Կորեական ծովածոցի ափին գտնվող մասնավոր ծովափնյա առանձնատանը։ Այս մասին ապրիլի 24-ին հաղորդել է Channel A հեռուստաալիքը։

ԶԼՄ-ների տվյալներով, անցյալ շաբաթ ԿԺԴՀ առաջնորդը լքել է Փհենյանը, որտեղ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է։ Պատճառներից մեկն էլ նշվում է այն, որ իբր կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի ղեկավարին մոտ կանգնած մարդկանց շրջանում։

Վոնսան-Կալմա առողջարանային շրջան Կիմ Չեն Ընը մեկնել է սեփական գնացքով։ Գտնվելով ինքնամեկուսացման մեջ՝ Կիմ Չեն Ընը կանոնավոր կերպով հետազոտվելու է բժշկական հաստատությունում, որը կառուցված է հենց նրա առանձնատան տարածքում։

Այս Բաժնից