Search
Close this search box.

Կառավարության հերթական քայլը՝ անապահով ընտանիքներին

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը այսուհետև կլինի «28.00», նախկին «30.01»-ի փոխարեն։

📍 Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների ֆինանսական դժվարությունները կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:

📍 Պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այսուհետև կիրականացվեն ամբողջությամբ անվճար: