Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 2․544 մլն դեպք, մահացել է 175.5 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2․70 մլն-ը, մահացել է 190 հազար մարդ, գրում է РБК-ն։

Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (869.1 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (213 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (189․9 հազար), Ֆրանսիան՝ 4-րդ (159.1 հազար), Գերմանիան՝ 5-րդ (153.1 հազար)։