Search
Close this search box.

Իտալիան ռեկորդ է սահմանում՝ կորոնավիրուսից ապաքինվածների թվով

Իտալիայում երկրորդ օրն է` ինչ COVID-19 կորոնավիրուսից ապաքինվածների ռեկորդային թիվ է գրանցվում, գրում է Ansa գործակալությունը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտին։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իտալիայում ապաքինվել է 2 943 մարդ, իսկ ընդհանուր թիվը հասել է 54 543-ի։

Իտալիայում վարակակիր է համարվում 107 699 մարդ, ինչը 10-ով պակաս է նախորդ օրվա համեմատ: Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 437 հիվանդ, մահերի ընդհանուր թիվը՝ 25 085։