Search
Close this search box.

Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու են գազի գնի թանկացման առաջարկ ներկայացրել ՀԾԿՀ. Սերգեյ Բագրատյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՈՉ ՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՀՈԳևՈՐ ԱՐԺԵՔԻՑ ԲԱՐՁՐ ԼԻՆԵԼ…
ՄԵՐ ԵՐԿՐԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է…ՍԱ ԷԼ ԿՀԱՂԹԱՀԱՐԵՆՔ

2020թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 17 մլրդ 773 մլն 25 հազար դրամ։ Սա նշանակում է, որ բնական մենաշնորհի արդյունքում այս ընկերությունը առնվազն արդյունավետ գործունեություն է ծավալում: Այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու են գազի գնի թանկացման առաջարկ ներկայացրել ՀԾԿՀ: Իրենք դա պայմանավորում են սահմանին գազի գնի 15 դոլար թանկացումով: Ես մի սովորություն ունեմ՝ արտաքին բոլոր սխալների համար նախ ինձ եմ մեղադրում՝ տվյալ դեպքում՝ մեզ: Նախ մեր երկիրն էներգետիկ անկախության բոլոր ռեսուրսներն ունի,այն է՝ արևի, քամու, գեոթերմալ ջրերի հսկայական պաշարներ, որոնց ներուժը ցավոք սրտի՝ դեռ չենք օգտագործել: Երկրորդը՝ կարող ենք դիմել Իրանին՝ գազատարի երկրորդ գիծ կառուցելու համար, քամի որ նախորդ իշխանություններն առաջին գիծը վաճառել են ռուսներին, դրանով իսկ մեզ զրկելով այլընտրանքային հնարավորությունից: ԵՎ երրորդ՝ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման՝ Արցախի հարցը շահարկման առարկա չդարձնելու համար:
Հ.Գ ՃՆՇԵԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ..

ԱՌՈՂՋ ԵՂԵՔՙ ՇՈՒՏՈՎ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ

Այս Բաժնից