Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվճար դիզվառելիք և սննդամթերք Կոտայքի մարզի բնակիչներին «Գ.Ծառուկյան» հիմնադրամից

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Կոտայքի մարզում ամենօրյա ռեժիմով շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերը: Ուշադրության կենտրոնում ծայրահեղ վատ պայմաններում ապրող քաղաքացիներին են, տարեցներն ու առողջական խնդիրներ ունեցող մարդիկ: Հիմնադրամն առաջնային անհրաժեշտության սննդամթերք է հատկացրել Առինջ, Աբովյան Բյուրեղավան, Կապուտան, Կոտայք, Ակունք և հարակից մյուս համայնքների կարիքավոր ընտանիքներին: Ընդառաջելով Գեղարդ համայնքի բնակիչներին՝ հիմնադրամը նաև անվճար դիզվառելիք է հատկացրել: