Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 85.000 նպաստառու ընտանիք դրամական օժանդակություն կստանա. մանրամասներ

Կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային հերթական միջոցառումը, որը վերաբերում է նպաստառու ընտանիքներին: Խոսքը մասնավորապես վերաբերում է 85 հազար ընտանիքի:

Վերոնշյալ ընտանիքներին տրամադրվելու է նպաստի կեսի չափով աջակցություն: Այդ գումարի 70 տոկոսը տրվելու է կանխիկ, իսկ մնացած մասը փոխանցվելու է որպես էլեկտրաէներգիայի վճար: Իսկ եթե շահառուն բաժանորդ չէ, գումարը փոխանցվում է կանխիկ եղանակով:

Եթե աջակցություն ստացող ընտանիքը էլէներգիայի պարտք ունի, գումարն ուղղվում է այն մարվելուն:

Հավելենք, որ ընդհանուր առմամբ տրամադրվելու է 1,2 միլիարդ դրամ:

Այս Բաժնից