Search
Close this search box.

ՖՈՏՈ. Կասկադյորական ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում բախվել են Միսակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 22 MM 022 համարանիշի, Գերասիմ Հ-ի վարած Toyota Camry մակնիշի 36 GX 469 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 QD 292 համարանիշի ավտոմեքենան, որն ամբողջովին վնասվել է, և պարզվում է՝ ավտոմեքենան Toyota-ի՞, թե Mercedes-ի հարվածի հետևանքով է վնասվել։ Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա, իսկ Toyota-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ծառին։

Այս Բաժնից