Search
Close this search box.

ԱՄՆ-ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին
Այդ նպատակով ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորոտոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բացի Հայաստանից, ԱՄՆ պետքարտուղարությունը համաճարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանի հարևան երկրներ Ադրբեջանն ու Վրաստանը կստանան համապատասխանաբար 1.7 միլիոն ու 1.1 միլիոն դոլար օգնություն: