Search
Close this search box.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ դպրոցներն ու ձեռնարկությունները չափազանց շուտ վերաբացելը կարող է հանգեցնել կորոնավիրուսի վերածննդի:

«Մենք հասկանում ենք, որ երկրները ներկա պահին փորձում են գնահատել, թե երբ և ինչպես կարող են թեթևացնել այս միջոցները: Պատասխանը կախված է այն հանգամանքից, թե ինչ են երկրներն անում ողջ երկրով մեկ սահմանված խիստ միջոցառումների պահին»,- CNN-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Խնդրելով մարդկանց մնալ տանը և արգելափակելով բնակչության տեղաշարժը՝ ժամանակ ենք շահում և նվազեցնում ենք առողջապահության համակարգերի ծանրաբեռնվածությունը: Սակայն միայն այս միջոցառումներով համաճարակները չեն վերանում: Դրանք լավագույնս ուղղված են տարածումը կանխելուն: Այնպես որ, եթե որևէ երկիր մտադիր է վերաբացել դպրոցներն ու ձեռնարկությունները, ստիպված կլինի նորից փակել դրանք վիրուսի վերածննդի պատճառով»,- հավելել է Գեբրեյեսուսը: