Search
Close this search box.

Երգիչ Արման Հովհաննիսյանը մսամթերքով կապահովի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ու Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը

Երգիչ Արման Հովհաննիսյանը բարեգործական նախաձեռնություն է սկսել՝ Հայաստանում կորոնավիրուսի հաղթահարմանը նպաստելու համար:
Նրա ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրված է.

«Ծաղկաձորի «Golden Palace» և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց այսուհետ պարբերաբար կուղարկվի տեղական թարմ մսից պատրաստված ավանդական հայկական խորոված ոչ միայն այնտեղ գտնվողների, այլև այս կարևոր օրերին ծանր պայմաններում իրենց պարտքը կատարող մեր հպարտ բուժաշխատողների համար: Օգնությունը լինելու է շարունակական:

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ևս միանալ նախաձեռնությանը»:

BRAVO.am-ի հետ զրույցում Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուիսնե Արշակյանը նշել է, որ Արմանը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության հետ, որն էլ ուղղորդում է, թե որքան միս է անհրաժեշտ գնել եւ պատրաստի սնունդն ուր առաքել. «Օրինակ, երեկ 3 տոննա միս է գնել երգիչը: Ի դեպ, գնվում է տեղական արտադրության միս, որպեսզի մեկուսացված քաղաքացիները կամ նրանց սպասարկող բուժանձնակազմն ու անվտանգության աշխատակիցները սնվեն վիտամիններով հարուստ մթերքով»: