Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են մարդատար ГАЗель-ը, Mercedes-ը, Mitsubishi Pajero-ն. ГАЗель-ը կողաշրջվել է. կա 8 վիրավոր

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները:

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել է: Վ

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները քաղաքացիների օգնությանբ դարձի բերվեցին և քարշակով տեղափոխվեցին անվտանգ վայր: