Search
Close this search box.

Փաշինյանների ընտանիքը գիշերը անցկացնելու է Ծաղկաձորի հյուրանոցում

«Ընտանիքով որոշեցինք այս երեկոն անցկացնել Ծաղկաձորում: Նաեւ կգիշերենք հյուրանոցներից որեւէ մեկում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից: Վարչապետը ուղիղ եթերում հորդորել էր ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ տղամարդու հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։