Նախարարը կորոնավիրուսի գրանցված առաջին դեպքի հետ կապված ասուլիս է տալու:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝
«Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ»,-նշել է նա՝ հավելելով, որ դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնի Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։