Search
Close this search box.

ՍԴ դատավորներից որևէ մեկն այդպես էլ չդիմեց վաղ կենսաթոշակի անցնելու համար

ՍԴ դատավորներից որևէ մեկը չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։

Այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը ընդունվեց անցած տարվա դեկտեմբերին: Այն նախատեսում էր, որ եթե մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները օգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից, ապա մինչև այն ժամանակահատվածը, երբ պետք է ավարտվի իրենց լիազորությունները՝ կկարողանան ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Հիշեցնենք, որ այդ դատավորներն են` Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը,Հրանտ Նազարյանը Ֆելիքս Թոխյանը,Աշոտ Խաչատրյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։