Search
Close this search box.

Ռուս բարձրաստիճան հոգևորականը քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող կանանց մարմնավաճառ է անվանել

Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը քննադատել է քաղաքացիական ամուսնությանը համաձայնվող կանանց: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

«Մեր կանայք չեն հասկանում ինչ է ամուսնությունը: Անհարմար են զգում ասել՝ «ես անվճար մարմնավաճառ եմ», այդ պատճառով ասում են՝ քաղաքացիական ամուսնության մեջ եմ: Ոչ, դու պարզապես անվճար ծառայություններ ես մատուցում և վերջ, և ոչ ոք քեզ կին չի համարում», – ասել է Ռուս ուղղափառ եկեղեցու ընտանիքի հարցերով պատրիարքական հանձնաժողովի ղեկավար արքեպիսկոպոս Դիմիտրի Սմիրնովը: