Search
Close this search box.

Որն է անսպասելի ստուգայցերի նպատակը զորամասերում. մանրամասներ

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով, անսպասելի ստուգայցեր է իրականացրել ԶՈւ բազմաթիվ զորամասերում՝ ստուգելու զինվորական կարգապահության վիճակը, մասնավորապես՝ բացահայտելու մարտական պատրաստության դասընթացներին զինծառայողների մասնակցությունը, եւ բացահայտվել են մի շարք խախտումներ: Ավելին, ՌՈ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել դասընթացներից բացակայող մի խումբ զինծառայողներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ստուգայցերի հիմնական նպատակը եղել է այն , որ զորամասերի անձնակազմները մշտապես ուրբաթ օրը բարձրանում են դիրքեր, որպեսզի զորամասերում կարգ ու կանոն լինի: Ռազմական ոստիկանությունը ստուգել է զորամասերում առկա վիճակը, որը մշտապես նախատեսված պլանային ստուգում է: Սակաjն ՊՆ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` ստուգումները կապված են նաեւ բանակում վերջին շրջանում զինվորների ինքնավնասման դեպքերի եւ արտոնյալ զինվորների կողմից զորամասի զինվորներին նեղացնելու դեպքերի հետ: