Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշառք վերցրած ոստիկանության կապիտանը ձերբակալվել է

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, ինչից հետո վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 հազար դրամ կաշառք։
Փետրվարի 7-ին պահանջած գումարը ստանալուց անմիջապես հետո հետաքննիչը բռնվել և բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա 50 հազար դրամը։ Ոստիկանության կապիտանը ձերբակալվել է։
Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։