Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանութան Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են դեռևս անձը չպարզված 30- 35 տարեկան տղամարդու դի: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը: