Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 31-ամյա մի տղամարդը կացնահարել է երիտասարդին

Օրերս «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «պատռված արնահոսող վերք, գանգի բաց կոտրվածք` հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ երիտասարդին կացնով մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա մի տղամարդ։

Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք կացինը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։
Կատարվում է քննություն։