Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր ես ձեզ հետ խոսեմ: Երրորդն էլ՝ ես գնալու եմ միանամ զոհվածի ծնողներին, նրանց կողքին եմ լինելու մինչև վերջ, որ ճշմարտությունը բացահայտվի: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա իմ տղան է զոհվել, թե այդ զոհված զինվորը: Ես կմիանամ իրենց մինչև արդարությունը բացահայտենք: Բոլորն ուզում են իմ անվան հետ կապել, չկա նման բան, կգա ժամանակը կտեսնեք իրականությունը, էդտեղ էլ կխաբնվեն բոլորը»,-ասաց նա:
Հարցին՝ խոսե՞լ է իր որդու հետ, նա ի՞նչ է պատմել, ի պատախան Մովսիսյանն ասաց. «Ոչ, եկեք նախաքննական գաղտնիքները չբացահայտենք, թող նախաքննության ընթացքում աշխատեն, լիարժեք բացահայտեն՝ ինչ է կատարվել»,- նշեց Մովսիսյանը:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: