Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:
Հայթաղ գյուղում զինծառայողի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` հետաձգելով նրա հուղարկավորությունը:
Հարազատները պնդում են, որ կատարվածը սպանություն է:
Զինվորի դին հարազատները բերում են Երևան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն։