Search
Close this search box.

Խարդախության մեջ մեղադրվող 17-ամյա աղջիկը բերման է ենթարկվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին, ժամը 18.00-ին, Ամիրյան փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 17-ամյա Նաիրա Պ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունվարի 15-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: