Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. Կյանքից հեռացել են Կոբի Բրայանթն ու նրա 13-ամյա դուստրը

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդած տեղեկության համաձայն՝ կյանքից հեռացել է NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը: Նա մահացել է ուղղաթիռի վթարի պատճառով:

Աղբյուրը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանթի հետ եղել է նաև իր դուստրը, որը 13 տարեկան էր:

NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: