Search
Close this search box.

Սարսափելի դեպք Արմավիրում

Գիշերը սարսափելի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` շտապօգնության խումբը կանչով մեկնել է Այգեվան գյուղի դաշտեր, որպեսզի օգնություն ցույց տա 22-ամյա մի երիտասարդի։

Բժիշկներն արձանագրել են նրա մահն ու տեղեկությունը հայտնել իրավապահներին։

Երիտասարդի ընտանիքի անդամները նրա դին գտել են դաշտի ծառից կախված։ Տարածքում կայանված է եղել նրա մեքենան։ Գյուղում խոսում են, որ երիտասարդն ինքնասպան լինելուց առաջ գրություն է թողել մեքենայի վրա։

Նա հայտնել է, որ իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեն ու խնդրել, որ երեխաներին լավ նայեն։

Ինքնասպան եղած երիտասարդը մանկահասակ երկու երեխաների հայր էր։

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։