Search
Close this search box.

Ազատ կարձակվի՞ Նաիրի Հունանյանը. նախարարի հստակ պատասխանը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործներից Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:

Խորհրդարանում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ Հունանյանը դիմել է կապված 20-ամյա ժամկետը լրանալու հետ. «Նման դիմում եղել է սեպտեմբերի 11-ին»:

Նախարարի խոսքերով, նման դեպքերում հնարավոր է մի քանի սցենար. «Եթե պրոբացիայի ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունը դրական եզրակացություն են տալիս, միջնորդությունը գնում է դատարան, եթե երկու կառույցներից մեկը բացասական է տալիս, դատապարտյալի գրավոր համաձայնութամբ կրկին հնարավոր է հարցը քննարկել դատական կարգով: Եթե երկուսն էլ տալիս են բացասական եզրակացություն, հարցի քննարկումը համարվում է մերժված: Տվյալ դեպքում Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել: Նկատի ունենալով, որ Պրոբացիայի ծառայությունն առաջնորդվելու է նույն չափանիշներով, կարել է եզրակացնել, թե ինչ ելք կլին»: