Search
Close this search box.

Պարզվել է Գյումրիում ռուս զինվորականի մահվան պատճառը

Life-ը պարզել է՝ ինչն է հանդիսացել Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում 23-ամյա զինծառայողի մահվան պատճառ: Ըստ աղբյուրի՝ Ալեքսանդր Բաբուշկինը մահից մի քանի օր առաջ ընկել է մոտոցիկլետից: Բժշկական օգնության նա չի դիմել, չնայած, ինչպես դիահերձումն է ցույց տվել, լուրջ վնասվածքներ է ստացել:

Նախնական տվյալներով՝ մահվան պատճառն է դարձել փայծաղի պատռվածքը, որը նա ստացել էր վթարի ժամանակ: Երիտասարդը բառացիորեն ներքուստ արյունաքամվել է: