Search
Close this search box.

«Ժամանակ». Միքայել Մելքումյանը քար է նետել ՔՊ բոստանը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների. ընկերությունների միությունների մասին» օրենքում:

Մելքումյանն առաջարկում է օրենքում ավելացնել այսպիսի կետ. «Ընկերության գործադիր տնօրեն կարող են ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացիները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, ջրային տնտեսության համակարգի ղեկավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ»:

Նման փոփոխության անհրաժեշտություն առաջացել է թավշյա եւ ոչ բռնի հեղափոխությունից հետո, երբ հեղափոխության առաջնորդները ՋՕՄ պետեր են նշանակում ոլորտից անտեղյակ եւ պատահական մարդկանց: Բայց այդ դեպքում նման փոփոխություն պետք է կատարել բոլոր օրենքներում, որովհետեւ իրավիճակը նույնն է բոլոր ոլորտներում»: