Search
Close this search box.

Գյումրիում աղբամանում 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել

Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում հայտնաբերվել  է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ  երեխայի մահվան պատճառները։

Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու  ոտքերը կապված են կպչուն ժապավենով։

Այս Բաժնից