Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուկան պետք է այնպես բալանսավորենք, որ ցնցումներ չլինեն». Նիկոլ Փաշինյան

«Մենք ուզում ենք մշտական հաղորդակցության մեջ լինել արտահանողների և գործարարների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ ընկալել նրանց կողմից եկող ազդակները, և դրանք կարողանանք ճիշտ կերպով կառավարել»,- այսօր՝ արտահանողների և գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է որ կառավարությունը շինարարության ոլորտում լուրջ հետաքրքրություններ ունի. «Երբ տեսնում ենք ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է, իսկ առաջարկը՝ ոչ: Այդ պայմաններում գների շատ էական աճ կա: Էստեղ կարևոր է, որ մեր համագործակցությամբ կարողանանք շուկան այնպես բալանսավորել, որ առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որ շուկայում ցնցումներ չլինեն»,-ասել է նա:

Կառավարության ղեկավարը գործարարներին և արտահանողներին ներկայացրել է ապագայի իրենց տեսլականը, ըստ որի՝ արդյունաբերությունը պետք է զարգանա և դառնա Հայաստանի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը:

Այս Բաժնից