Search
Close this search box.

Արարատի մարզում սարսափելի ավտովթարի զոհերի թիվը հասավ 6-ի, իսկ վիրավորներինը՝ 12-ի. նոր մանրամասներ

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր` հուլիսի 6-ին, տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի թիվը հասել է 6-ի,  հայտնում են Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: «Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հովհաննիսյանը:

Նշենք, որ դեպքի վայրում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Նշենք, որ վիրավորների թիվը ըստ առողջապահության նախարարության 12-ն է:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝

Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),
Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),
Գագիկ Ղուկասյան(ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),
Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),
Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),
Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),
Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),
Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),
Ռուզաննա Հակոբյան(ծնված 1984 թ., գյուղ Երասխ),
Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),
Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):

Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուղիղ միացումը՝ այստեղ