Search
Close this search box.

Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածելու մասին։ Ներկայասցնում ենք այն ստորև․

«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»։

Այս Բաժնից