Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ոչ այլասերվածության քարոզին». կրկին բողոքի ակցիա «Սորոս» հիմնադրամի դիմաց

Այսօր՝ հունիսի 1-ին «Հպարտ» երիտասարդական շարժումը «Բաց հասարակության հիմնադրամների» հայաստանյան գրասենյակի (Սորոսի հիմնադրամ) առջև անցկացրեց բողոքի ակցիա, որը նվիրված էր երեխաների իրավունքների պաշտպանությանը,  տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից:
Ակցիայի ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց մեր երեխաների իրավունքերի և արժեքների դերն ու նշանակությունը մեր բոլորիս համար։
Մեր երեխաներն ապրելով ազատ, անկախ երկրում պետք է պաշտպանված զգան իրենց և ոչ ոք չպետք է փորձի զրկել նրանց արժանապատիվ մանկությունից ոտնահարելով և խեղաթյուրելով նրանց պարզ և անբասիր մանկությունն ու արժեքային համակարգը։
Հայ մանուկը պետք է մեծանա ավանդական ընտանիքում, ազգային արժենքներն իր մեջ կրելով։ Նրանց պետք է զերծ պահենք այլասերվածության քարոզչությունից և այդ ամենը հնարավորինս հեռու լինի նրանց տեսադաշտից։

Շնորհավոր սիրելի փոքրիկներ: