Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչ դիրքորոշում ունի Հրայր Թովմասյանը Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հետ կապված

«ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը իր վարույթում գտնվող քրեական գործն ուղարկել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության և առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը որոշելու համար: Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել Սահմանադրական դատարան` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Արամ Օրբելյանը, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն է, և հետաքրքրվել, թե այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ո՞րն է Հրայր Թովմասյանի դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև հետաքրքրվել էր` արդյոք ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը մասնակցելո՞ւ են այս գործով լսումներին, քանի որ մասնակցել են 2008թ.-ի մարտին ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը:

«Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության հետ կապված հարաբերությունները սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով», – ասվում է ՍԴ կողմից ուղարկված պատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: