Search
Close this search box.

Շոտլանդացի գիտնականները պարզել են քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը

Իմունիտետի թուլացումը քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է: Նման եզրահանգման են եկել Շոտլանդիայի Դանդի համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Գիտնականների փորձերը հաստատել են հիպոթեզը, որ օրգանիզմում չարորակ բջիջների հայտնվելուն մասնակից է ուրցագեղձը, որը իմուն համակարգի մասնագիտացված օրգան է, որտեղ տեղի է ունենում T-լիմֆոցիտների հասունացումը, տարբերակումն ու իմունաբանական «ուսուցումը»։

Ուրցագեղձն արտադրում է հակամարմինների արտադրությունը խթանող թիմոզին, թիմոպոեթին, իսկ T-լիմֆոցիտները՝ արյան սպիտակ բջիջները, ոչնչացնում են օտարածին հակագեներով անոմալ բջիջները:

Այսպիսով, ըստ հետազոտողների, քաղցկեղի դեմ արդյունավետ պայքարի համար արհրաժեշտ է վերահսկել իմունիտետը: «Հիմա շատ վաղ է խոսել դրա մասին, բայց եթե մեր ենթադրությունները հաստատվեն, ապա կպարզվի, որ քաղցկեղը պետք է բուժել բոլորովին այլ կերպ, ինչպես դա արվում է այսօր»,- ասել է գիտնական Թեա Նյումանը: