Search
Close this search box.

«Հայաստանն առաջինն արձագանքեց մեր կոչին». Սերգեյ Շոյգու

«Հայաստանն առաջինն արձագանքեց մեր կոչին». Սերգեյ Շոյգու (տեսանյութ)
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի հանդիպումը, որը ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը:

Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանը մնում է Անդրկովկասում Ռուսաստանի հուսալի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

«Կցանկանայի երախտագիությունս հայտնել, Դուք առաջինն էիք, ով արձագանքեց արաբական հանրապետության խաղաղ քաղաքացիներին աջակցելու մեր կոչին»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը: