Search
Close this search box.

Երևանում և մի շարք մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են:

Սոթք-Քարվաճառ, Գյումրի – Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում, Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։