Search
Close this search box.

Հայտնի է՝ երբ դատարանը կքննի Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի դեկտեմբերի 28-ին:

Այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին: