Search
Close this search box.

Ալիևը փչեց սրտիկաձև տորթի մոմը. կարևոր բացահայտումներ ֆոտոշարք

Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի մազութոդ բռնապետը տոնում էր իր 57-րդ տարեդարձը…
Ամբողջ օրը ալիևյան ԶԼՄ-ները մանրամասն հաղորդում էին,թե ովքեր են շնորհավորել ալամ աշխարհի ամենալավ նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամն: Ինչպես միշտ նույն դեմքերն էին՝Պուտին,Լուկաշենկո,Նազարբաև,Էրդողան և դրանց “համադասարանցիները”:
Զարմանալիորեն,Իլհամ բաբայի կողմից վերահսկվող ԶԼՄ-ներն այս անգամ գերադասեցին ավելի զուսպ ներկայացնել Իլհամի կենսագրությունը՝միայն մեջբերելով այն տարեթվերը,թե երբ է վերջինս ընտրվել,իսկ հետագայում մի քանի անգամ վերընտրվել ապշերոնյան սուլթանության նախագահ:
Սակայն տոնը տոն չէր լինի,եթե օրվա վերջում իր ուրույն շնորհավորանքով հանդես չգար Ադրբեջանի արքայադուստրը՝Իլհամ և Մեհրիբան Ալիևների “ստեղծագործություն” համարվող Լեյլա Ալիևան: Բոլորին հայտնի “Да”-“Да”-“Да” Լեյլան իր հայրիկի ծննդյան տարեդարձի միջոցառումից ենթատեքստային լուսանակրներ է հրապարակել իր instagram-ի էջում և նոր բացահայտումներ արել իրենց ընտանիքի մասին:
Այսպես,Լեյլա Ալիևան բոլորի և հատկապես ռուսաստանցիների համար բացահայտեց,թե իրենց ամենաճանաչված հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները ումից է ընդօրինակել կարմիր գուլպաներ հագնելը: Այո՛,չսխալվեցիք: Պարոն Պոզներն ընդօրինակել է Իլհամ Ալիևին,ով դեռ 45 տարի առաջ էր կարմիր գուլպաներ հագնում:

Լեյլան նաև մի լուսանկար է հրապարակել,որտեղ իր պատանյակ հայրիկը և դասալիք պապիկը շան հետ են նկարված: Այսպիսով,Պուտինը,Օբաման և այլ շնասեր նախագահներ և առաջնորդներ դեռ շատ “փոքրիկ” են եղել,երբ Լեյլայի հայրիկը շուն էր պահում:
Իլհամ բաբայի ծննդյան տարեդարձի լուսանկարներից նաև պարզ է դառնում,որ Իլհամ բաբան տարրական “подкаблучник” է. Նրա տարեդարձին ներկա են միայն կնոջ բարեկամները՝հանրաճանաչ աները՝օլիգարխ Արիֆ Փաշաևը և կնոջ բարեկամներից ոմանք: Իլհամի հարազատ քույրը,նրա որդին,ինչպես նաև հայրական կողմից որևէ մեկը ներկա չեն գտնվել: Չնայած,Ադրբեջանում բոլորը գիտեն երկրի փոխնախագահ Մեհրիբանի բացասական վերաբերմունքը երկրի նախագահ Իլհամի բարեկամների նկատմամբ:

Ամենահուզիչը ապշերոնյան բռնապետի “սրտաձև 7 մոմանոց տորթիկն” էր:
Արդեն որերրորդ անգամ է Ալիևների ընտանիքն ապացուցում է,որ նրանք որևէ կապ չունեն իսլամի հետ: Չի կարող մահմեդական երկրի ղեկավարը Սուրբ Ծննդյան տոնածառ դնել տանը և դա հրապարակել: Դա արվում է “մոդային” տուրք տալով, որը զավեշտալի շիա մահմեդական Ադրբեջանում:
Ի դեպ,այս անգամ լուսանկարներում չկա Ալիևների որդին՝Իլհամչիկը: Լեյլան նրան հատուկ չի լուսանկարել և այն հրապարակել,որպեսզի սեփական մկկացող հասարակությանը համոզի,որ իր հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը “ասկյարություն” է անում և տանը չէ: Համոզված եմ,որ Իլհամչիկը տարեդարձի ժամանակ լուսանկարներում “անմահացածներից” մի քանի մետր այն կողմ էր:
Հ.Գ.Հետաքրքիր է,ի՞սկ այդ “տորթիկը” բոլորով են կերել:
Ի դեպ,Ալիևների տան տոնածառի դիզայնն արդեն 3 տարի է չի փոխվում. Երևում է հեղափոխություն անող չկա:
Գագիկ Համբարյան